Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել․․․
․․․Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․
- Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
- ԱՀ խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ,
- Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում