Սերգեյ Սարգսյան. Շատ էժան էր FlyOne-ի տոմսը, միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ
Հայտնի հաղորդավար, դերասան Սերգեյ Սարգսյանը գրում է.
«Մի երկու օր առաջ մարդ էինք ճանապարհում FLYONE-ի տոմսով։ Պետք ա գնար X երկիր, հետո պերեսադկա աներ դեպի Y երկիր ու հետո էլի մի քանի պերեսադկա աներ։ Թռիչքից մի քանի ժամ առաջ FlyOne-ը չեղարկեց թռիչքը ու արդյունքում ամբողջ շղթան հարամեց։ Այսինքն՝ էլ չէր կարողանա թռներ X երկիր ու նստեր Y երկիր գնացող ինքնաթիռը։
Բնականաբար զրո հնարավորություն կար կապվել ավիաընկերության հետ, դրա համար գնացինք Զվարթնոց։ Շատ քիչ վստահություն ներշնչող FlyOne-ի աշխատակիցը բացատրեց՝ դե հմի էդ ա։ Ու ասեց՝ մի 60 օրվա մեջ կվերադարձնեն գումարը։
Իմ կարծիքը՝ ամբողջ թռիչքը մտածված էր զուտ, որ իրանք 60 օր ուղևորների գումարը պահեն իրենց հաշվին։ Իրականություն չգիտեմ։
Բայց չեմ ուզում միայն բացասականը ասեմ։ Դրականից՝ շատ էժան էր FlyOne-ի տոմսը։ Միակ մինուսը՝ ինքնաթիռը չթռավ։
Համարեք սա սոց․ հոլովակ ընդհանուր իրազեկման համար»։
Հարակից հրապարակումներ`
- FlyOne. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով
- Ահազանգ. FlyOne-ի պատճառով տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները
- FlyOne ավիաընկերությունը՝ մարդկանց սև ցուցակում
- Flyone-ը նոր չվերթներ է հետաձգել ու չեղարկել
- Flyone-ի ուղևորները Երևան հասնել չեն կարողանում
- Թուրքիան փակել է օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի