Ստոլտենբերգը հայտարարեց Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում բացել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի (NAC) առաջին նիստը, որին մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը կարճ բացման խոսքում:
Նա նաև խոստացել է Զելենսկիին «ընդլայնել ռազմական աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային ազատագրել իր հողերը և զսպել ապագա ռուսական ագրեսիան»։ Դրանից հետո խորհրդի նիստը փակվել է մամուլի համար։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը վտանգավոր քայլ է անվանել G7-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալը
- ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
- Ֆրանսիական հեռահար հրթիռներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ-ներ
- Ֆրանսիան Ուկրաինային հեռահար հրթիռներ կփոխանցի
- Գերմանիան տանկերի արտադրության գործարան կբացի Ուկրաինայում
- Նորվեգական Բերգենում ադրբեջանցին ուկրաինացի փախստական կնոջ է սպանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան