Եթե վերևից թույլ չտան, ոստիկանը ռիսկ չի անի. Քաղաքացիները՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Վերջին շրջանում հաճախակի են լուրերն այն մասին, որ ոստիկանի, իրավապահ հակամարգում աշխատողի կողմից քաղաքացին բռնության է ենթարկվել։ Ոստիկանների կողմից բռնության դեպքեր են արձանագրվել նաև հենց ոստիկանական բաժանմունքներում։ Ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել նաև փաստաբաններ։ Փաստաբանական համայնքը նման դեպքերը բացառելու, նման դեպքերին մասնակից ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով արդեն մի քանի բողոքի ակցիաներ են իրականացրել, այժմ նաև եռօրյա գործադուլ են հայտարարել։
Իսկ ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիները ոստիկանների կողմից փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքերին։
Մեր հարցման մասնակից քաղաքացիները միակարծիք են՝ ամեն ինչ գալիս է վերևից։
«Ոստիկանությունը միշտ էլ վատ է աշխատել։ Ոնց վերևն է, նույնն էլ ներքևն է։ Պետք է դաստիարակված, կարգապահ մարդ լինի վերևում, որ նույնը լինի ներքում։ Ոնց կառավարությունն է, այդպես էլ իրավապահ համակարգն է, այդպես էլ ժողովուրդն է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեր զրուցակիցներից մեկն այն համոզման է, որ որևէ նորմալ երկրում նման բան հնարավոր չէ. «Ոչ միայն պետությունը նորմալ չէ, նաև հասարակությունը։ Մեր երկրում ոչ մի բան նորմալ չէ, դրա համար նման անհեթեթ բաներ են լինում»։
Քաղաքացիներից մեկն էլ այն կարծիքին է, որ եթե ոստիկանն իրեն նման բան է թույլ տալիս, ցանկացած քաղաքացի իրավունք ունի անել ամեն ինչ ու որևէ մեկը չի կարող մեղադրել նրան։
«Եթե օրենքը պաշտպանողը, օրենքի ներկայացուցիչը, օրենքի մանկավարժը անում է նման բաներ, ուրեմն ցանկացած քաղաքացի իրավունք ունի ամեն ինչ անել։ Ամեն ինչ վերևից է գալիս. եթե վերևը թույլ չտա, երբեք ոստիկանը ռիսկ չի անի մի անօրինական քայլ անել։
Այս վիճակը կարող է փոխվել ժողովրդի միջոցով, սակայն հիմա զոմբիները շատ են։ Կոպիտ է հնչում, բայց այդպես է։ Ժողովուրդը պետք է դուրս գա»,- նշեց քաղաքացին։
Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց՝ մեր երկրում օրինականությունն օր-օրի փոխվում է անօրինականությունների ու զարմանալի չէ, որ բռնության դեպքեր են գրանցվում հենց պետական համակարգում։
«Իրավապահ համակարգում աշխատողը բռնություն գործադրելու իրավունք չունի։ Ոստիկանները կարող են կարգ պահպանել, ոչ թե ուժ գործադրել։ Այս վիճակը վկայում է այն մասին, որ մեր վարչապետը շատ թույլ է, հեռու է քաղաքականությունից, չի կարողանում ազդի ոչ դատական, ոչ ոստիկանական, ոչ մյուս համակարգերի վրա, միայն իրեն է շրջապատել ոստիկաններով ու իր համար հանգիստ ապրում է»,- ասաց քաղաքացին։
Նման դեպքերը բացառելու համար, ըստ նրա, պետք է նոր մարդ ընտրել վարչապետի պաշտոնում, ով կարող է մոտ լինել քաղաքականությանը. «Ինքը շատ հեռու է քաղաքականությունից, լավ ասֆալտապատում գիտի, խոսում է միայն ասֆալտապատումից»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն ակումբի նիստ են հրավիրել ու երեք որոշում ընդունել
- ՆԳ նախարարի և փաստաբանների հանդիպմանն ընդունվել է համատեղ հայտարարություն
- Փաստաբանները գոհ են ներքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքներից
- ՆԳ նախարարը կընդունի փաստաբաններին
- «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը շուտով կհանձնվի հասցեատիրոջը
- Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը
- Վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները․ Փաստաբանների պալատ
- ՔԿ. Կին վարորդը հայհոյել ու հարվածներ է հասցրել պարեկի դեմքին
- Փաստաբանը պարեկների կողմից ռուս կնոջը կանգնեցելու տեսանյութն է հրապարակել
- Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել ՌԴ քաղաքացուհի վարորդի նկատմամբ. փաստաբան
- Փաստաբանները գործադուլ են անում
- Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու գործով նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն
- Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
- Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
- Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը նկատմամբ
- «Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Ճի՞շտ է որ, պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան.Հարց ՆԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա