Եթե տեղի է ունեցել խոշտանգում, պետք է առաջացնի հետևանք. Արամ Օրբելյան
«Կան մի շարք իրավունքներ, որոնք իրենց պաշտպանությամբ շատ ավելի բարձր են դասվում։ Դրանցից մեկը խոշտանգված չլինելու իրավունքն է և դա բացարձակ արժեք է համարվում այսօրվա ժամանակակից պետության տեսակետից»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնում։
Ըստ նրա, եթե մենք ունենք կայացած պետություն, ապա այդ պետությունում խոշտանգումների բացառումն այդ պետության համար մեկ չափանիշներից մեկն է։ Նա նշեց, որ նման իրավունքներից մյուսն էլ դատական պաշտպանությունն է. «Իրականում այդ երկու իրավունքները կարելի է բարձր պաշտպանության լույսի ներքո դիտարկել, քան բազմաթիվ այլ իրավունքներ»։
Արամ Օրբելյանն ընդգծեց, որ խոշտանգումների արգելքը բացարձակ է, սա այն քիչ իրավունքներից է, որ ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում չի կարող սահմանափակվել, չի կարող հետքայլ արվել միջազգային իրավունքի, Հայաստանի Սահմանադրության, եվրոպական ստանդարատների տեսակետից։
«Խոշտանգումն ուղղակիորեն արգելված է բոլոր հնարավոր ձևերով։ Երբ մենք ասում ենք, որ խոշտանգումն արգելված է և չի կարելի, դա շատ կարևոր է, բայց շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ միան չխոշտանգի կամ ինչ-որ մի տեղ օրենքում գրի, որ արգելում է խոշտանգումը ու իր պարտավորությունները կատարած համար։ ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում ասել է՝ մի տեղ որ գրել ես, դա բավարար չէ։ Մեր Սահմանադրությունն էլ է ասում, որ դա բավարար չէ, պետք է հիմնարար իրավունքների իրացման կառուցակարգեր ունենալ»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ եթե տեղի է ունեցել խոշտանգում, պետք է առաջացնի հետևանք, չի կարող տեղի ունենալ խոշտանգում ու դրա հետևանքը լինի ներողությունը, այսինքն ինքն արդարադատության բուն էությունն է խաթարում։
«Շատ կարևոր է, որպեսզի պետությունը կիրառի համապատասխան մեխանզիմներ»,- ասաց Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայան. Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ
- Սիմոն Բաբայան. Փաստաբանին խոչընդոտելու հետևանքով նվազեցնում ենք իրավունքների պաշտպանության մակարդակը
- Մելիքյան. Խոշտանգման արգելքը բացարձակ իրավունք է
- Փաստաբանները կիրակակացնեն «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոն
- Փաստաբաններն ակումբի նիստ են հրավիրել ու երեք որոշում ընդունել
- ՆԳ նախարարի և փաստաբանների հանդիպմանն ընդունվել է համատեղ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա