Կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը հայտարարություն է տարածել․ որում ասվում է․
«Արցախի լիակատար պաշարման պայմաններում, երբ բնակչությունը դիմակայում է ծանր դժվարություններին ու փորձություններին, մենք ինքներս ներսում պետք է առավելագույնս զսպվածություն ու միասնականություն դրսևորենք:
Հումանաիտար աղետը, որում հայտնվել է Արցախը, նաև հոգեբանական շատ ծանր ազդեցություն է թողնում մարդկանց վրա, սակայն դա չի արդարացնում բռնության կամ հարաբերություններն ուժի միջոցով պարզելու որևէ դեպք:Յուրաքանչյուր նման դրսևորում մեր դեմ է աշխատում, առաջին հերթին մեզ է վնասում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը կոչ է անում իրավապահ մարմիններին այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել:
Մենք այս իրավիճակը կարող ենք հաղթահարել միայն մեր օրինապահությամբ, համակեցության կանոնների պահպանմամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու միմյանց թիկունք կանգնելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները