«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել։ Մեզ հայտնի դարձավ, որ թոշակի պահանջի գործով դատավոր է փոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, և խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:
Դրանով նա միևնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը և 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, և հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:
Այս գործը քննում էր դատավոր Աննա Դիլբարյանը, և հիմա կազմի փոփոխություն է եղել. այն մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները