«Գառնի» պատմամշակութային արգելոցում կնշվի Վարդավառը
Հուլիսի 16-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում կնշվի Վարդավառը: Տոնական միջոցառումը կազմակերպել է Գառնիի համայնքապետարանը ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ: Կհնչեն ավանդական երգեր, կլինեն ազգային-ծիսական պարեր: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց և Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապված էր սիրո աստվածուհի Աստղիկի պաշտամունքի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան