Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773,9 միլիոն դրամ, ԿԳՄՍ նախարար
«Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը::
Նրա խոսքով՝ մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այդ չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը:
Անդրեասյանը հայտնեց, որ 2022թ բյուջեից հատկացվել էին 1 միլիարդ 284 միլիոն դրամ և հաստատությունների պայմանների բարելավման, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման արդյունքում ներնաց 90 %-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ:
«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծասերի համար»,-հայտնեց նախարարը՝տեղեկացնելով, որ ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
- Փաշինյան. Եյլի համալսարանի 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ
- Ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար. Փաշինյան
- Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան