Ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար. Փաշինյան
«Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար չգնաժամի խնդրին:
Նա կարևորեց նաև միազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը ՀՀ սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստնաի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների 4-րդ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
- Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին
- ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը
- Ադրբեջանը «Լաչինի անցակետի» աշխատանքը դադարեցրել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին