Փորձել եմ բացել դուռը՝ բռնակը մնացել է ձեռքս… Էլ չասեմ սանհանգույցի մասին, անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու. Փաշինյան
«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի ձևավորումն է»,-կառավարության նիստին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ զեկուցելով նոր հանրային լողափեր բացելու կառավարության որոշման նախագիծը:
Նա հիշեցրեց, որ նախկինում կառավարության որոշումներով արդեն ձևավորվել էին 8 հանրային լողափ, որոնցից 7-ն արդեն մրցութային կարգով ունեն սպասարկող կազմակերպություններ:
«Նրանցից 3-ը գործում են, 4-ում աշխատանքներ են տարվում և հուսանք նրանցից 2-ն էլ այս տարի կհասցնեն քաղաքացիներին ծառայություններ մատուցեն»,-ասաց նախարարը և հայտնեց, որ կառավարության որոշմամբ ևս 4-ը նոր լողափ ենք հիմնում:
Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, որ հանրային լողափերում սպասարկման նոր կարգ պետք է սահմանվի, որոշ ծառայություններ վճարովի դարձվի, քանի որ անվճարի դեպքում լողափերում ոչ հիգիենիկ վիճակ է տիրում:
«Փորձել եմ բացել դուռը՝ բռնակը մնացել է ձեռքս, սանիտարական վատ վիճակ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին, կարող եք պատկերացում կազմել»,-իր այցը հանրային լողափ նկարագրեց Փաշինյանը և հավելեց.«Անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, պետք չէ անվճար լինի, թող լինի էժան, սիմվոլոիկ, մի քիչ էլ սիմվոլիկից ավել, բայց՝ արժանապատիվ»:
Հարակից հրապարակումներ`
- Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773,9 միլիոն դրամ, ԿԳՄՍ նախարար
- Կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն էր տարածել. Ժաննա Անդրեասյան
- Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
- Փաշինյան. Եյլի համալսարանի 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ
- Ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում