Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
«Հայաքվե» նախաձեռնության անդամները վերջին օրերի ընթացքում հարձակումների, սադրանքների են ենթարկվել Գեղարքունիքի մարիզ Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։
Panorama.am-ը նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում նախաձեռնության անդամների նկատմամբ նման գործողությունները։
Չալաբյան-Այդ հարձակումները կոնկրետ շատ ուղղորդված է իշխանության կողմից։ Պայմանավորված է այն սարսափով, որ «Հայաքվե»-ն կհաղթի և իրենց համար անհղթահարելի խոչընդոտներ կստեղծի Արցախը հանձնելու ճանապարհին, քանի որ նրանք Արցախն ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով հանձնելու հստակ ուղեգիծ են իրականացնում։ «Հայաքվե»-ն դրա իրական խոչընդոտն է։ Իրենց թվում էր, որ մենք չենք կարողանա թափ հավաքել, բայց որ տեսան թափն ավելանում է, փորձում են բոլոր հնարավոր ապօրինի միջոցներով խոչընդոտել մեր աշխատանքը։
Panorama.am -Պարոն Չալաբյան, ի՞նչ խորհուրդ կտաք նախաձեռնության անդամներին։
Չալաբյան -Խորհուրդ եմ տալիս չվախենալ նման դեպքերում, գործել օրենքի շրջանակներում, ցանկացած ապօրինի գործողությանը հակազդել օրենքի շրջանականերում, դիմել ոստիկանությանը, դատախազությանը։ Մենք Մարտունիի դեպքի առնչությամբ դիմել ենք իրավապահներին, նույնը կանենք Հրազդանում։ Մարդիկ թող հասկանան, որ մեզ ահաբեկել հնարավոր չէ։ Մենք պայքարում ենք մեր երկրի համար, և այդ պայքարը ենթադրում է նաև դժվարություններ։ Դրանց մենք պատրաստ ենք։
Panorama.am -Որևէ կերպ այդ սադրանքները, նախաձեռնության անդամների վրա հարձակումներն ազդե՞լ են ստորագրահավաքի տեմպի վրա։
Չալաբյան -Ինչ-որ ձևով կազդեն կոնկրետ այն բնակավայրերում, որտեղ նման դեպքեր տեղի են ունենում։ Ընդհանուր տեմպի վրա, կարծում եմ, առանձնապես մեծ ազդեցություն չեն գործի։
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
- Մարտունիում տեղի ունեցած խուլիգանության փաստը կա, ապացույցները կան, կատարողները հայտնի են․ Փաստաբան
- Մի մարդ հանկարծակի հարձակվեց մեզ վրա. Ինչ է տեղի ունեցել Մարտունիում
- Չալաբյան. «Հայաքվե»-ի ստորագրահավաքը երեկ անսովոր թեժ էր
- Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է պատմում Մարտունիի միջադեպի մասին
- Լիազոր ներկայացուցիչ. «Հայաքվե»-ի ստորգրահավաքին գրեթե ամեն օր խոչընդոտում են Ավանում ու Մալաթիա-Սեբաստիայում
- Չալաբյան. «Հայաքվեի»-ի արդյունքում իշխանությունների մոտ առաջացած սարսափն ու խուճապը մի քանի պատճառ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան