Հուլիսի 22-ին տեղի կունենա «Ջազը երեխաների համար» համերգը
Հուլիսի 22-ին տեղի կունենա ձևաչափով նմանը չունեցող «Ջազը երեխաների համար» համերգը: Մանուկներին ներկայացվելու է սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունը ջազային մեկնաբանությամբ:
Կազմակերպիչների փոխանցմամբ, համերգը տեղի կունենա հուլիս 22-ին (շաբաթ), 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
JAZZ FOR KIDS նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․
Հուլիս 22-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։
• Աննա Կոստանյան՝ վոկալ
• Արթուր Ալեք՝ վոկալ
• Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն
• Տիգրան Հարությունյան՝ շեփոր
• Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
• Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ
Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան