Սիմոն Բաբայան. Փաստաբանին խոչընդոտելու հետևանքով նվազեցնում ենք իրավունքների պաշտպանության մակարդակը
«Մեր հասարակության համար անհրաժեշտ է բացահայտել փաստաբանին, փաստաբանական գործունեությունը՝ որպես քաղհասարակության ինստիտուտ, և առհասարակ դրա դերն ու նշանակությունը»,-ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ ելույթ ունենալով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնում։
Նա նշեց, որ 2015-ին Հայաստանում փաստաբանության վերաբերյալ ամրագրում եղավ Սահմանադրության մեջ։
«Այստեղ ուրվագծվեցին փաստաբանական գործունեության կարևորագույն հատկանիշներ, ինչպիսիք է, օրինակ անկախությունը։ Մեր հասարակությունը պետք է պատկերացնի, որ փաստաբանական համայնքը անկախ է՝ կախվածության մեջ չէ որևէ պետական մարմնից։ Մյուս կարևոր հատկանիշը ինքնակառավարումն է, որը տրված է փաստաբաններին, մյուս կարևոր ամրագրումը փաստաբանների իրավահավասարությունն է»,-ասաց Բաբայանը։
Անդրադառնալով խոշտանգումներին՝ ՓՊ նախագահն ընդգծեց, որ փաստաբանի առաքելությունն է ապահովել անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանություն օրենքով չարգելված միջոցներով, դրա համար փաստաբանին տրվել են կարևոր երաշխքիներ, մինչդեռ դրանք ոտնահարվում են։
«Սա մեզ համար առանցքային նշանակություն ունի, դրա հետևանքով մենք կորցնում ենք անկախությունը, ազատ գործելու հնարավորությունը, նվազեցնում ենք իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մելիքյան. Խոշտանգման արգելքը բացարձակ իրավունք է
- Փաստաբանները կիրակակացնեն «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա