Վարազդատ Հարությունյան. Հայաստանում բռնությունը դարձել է մշակույթ
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Գրեթե ամեն օր լսում ենք (հաճախ նույնիսկ` տեսնում ենք) իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների դաժան խոշտանգման դեպքերի մասին:
Նույնիսկ` խոշտանգված քաղաքացիներից մեկը տեսաձայնագրությամբ մանրամաան նկարագրել է, թե ինչպես են իրեն խոշտանգել քննչական կոմիտեում:
Նույնիսկ մի բարձրաստիճան ոստիկանի կողմից անչափահասի ծեծի դեպքի տեսաձայնագրությունը տարածվեց համացանցում:
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան փաստաբանների նկատմամբ խոշտանգման դեպքեր: Հայաստանում բռնությունը դարձել է մշակույթ:
Այս ԲՈԼՈՐ դեպքերը մնում են անպատիժ:
Խոշտանգումների դեմ բողոքի գործողությունների շրջանակներում այսօր`ժամը 11:00-18:00-ին, «Պողոսյան պարտեզներ»-ի բացօթյա ամֆիթատրոնի տարածքում (հասցե՝ Բաղրամյան 21, մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ) իրականացվելու է հանրային կրթական մարաթոն՝ «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան ոլորտի մասնագետները»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները կիրակակացնեն «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոն
- Եթե վերևից թույլ չտան, ոստիկանը ռիսկ չի անի. Քաղաքացիները՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
- Փաստաբաններն ակումբի նիստ են հրավիրել ու երեք որոշում ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա