32-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը
Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:
32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա