Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան տաքություն
Երևանում հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +30-+32 աստիճան շոգ։
Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մարզերում հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան