Պետդեպից բացատրել են՝ ինչ է նշանակում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, համաձայնությունը հասանելի է»
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքով մեկնաբանել է, թե կոնկրետ ինչ նկատի ունեն՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը հասանելի է», «համաձայնությունը հասանելի է» ("within reach"):
«Դա նշանակում է, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են դեռևս չլուծված հարցերի թիվը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ լուծում պահանջող հարցերի թվի նվազման ֆոնին համաձայնությունը հասանելի է, բայց դա ենթադրում է, իհարկե, որ երկու կողմերն էլ պատրաստ կլինեն փոխզիջման», - ասել է Միլլերը։
Մեթյու Միլլերը նաև ասել է, որ առայժմ երկրու երկրների ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
- Ալիևը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են․ Աբրահամյան
- Միրզոյան. Բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքերը արդար խաղաղության կերտման հարցում
- Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը. ԱՄՆ Պետդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան