Ասում է՝ ես հայ եմ, բայց դե
Արամ Սարգսյանը ու իր «Հանրապետություն կուսակցությունը» սկսել են ակտիվ քարոզել, որ մարդիկ չգնան Հայաքվեի։ Ու լոզունգ էլ հնարել են՝ թե բա ես հայ եմ, բայց ասում եմ ոչ...
Իրենք իրենց էլ «բռավո» են գրում, կարծես Վազգեն Սարգսյանի պես մահապարտներ են հավաքել ու կռվել Արցախում՝ հանուն ազատության ու կյանքի։
Արամ Սարգյանը ինչ խոսում է, հանրության առաջին ռեակցիան լինում է՝ սա իրո՞ք Վազգեն Սարգսյանի եղբայրն է։ Չեն վերլուծում ասածը՝ վերլուծելու նյութ անգամ չկա մեջը, մաքուր նիկոլամոլություն։ Միայն կրկնվող զարմանք ու ցանկություն՝ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ...
Հիմա ռուսական սարսափով տառապող սույն քաղաքական գործիչը Հայաքվեին է դեմ։ Չէ, այնպես չէ, որ ասենք չի ուզում ու չի գնում ստորագրելու։ Չէ՝ լրիվ հակա քարոզ է տանում։
Բայց ինչի՞ն։
Հայոց ցեղասպանությու՞ն չի եղել։ Ոնց ես ասում՝ ոչ։
Գիտես, չէ՞, որ եղել է Հայոց ցեղասպանություն։
Գիտես՝ գնա, ստորագրի։ Նվազագույնը, որ կարելի է անել։
Կամ ինչ ալիք բռնում, Արամ, կներեք, Սարգսյանն ասում է՝ մենք չենք կարող երաշխավորել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։
Ամո՛թ։
Կարող ես չուզել, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում, չէ՞։
Եթե սրտով չես ուզում, որ այդպես լինի՝ գնա, ստորագրի, ինչ ես խելքիդ զոռ տալիս։
Ոնց կարող է դավաճանությունը հայության էությանը այսքան շարունակական լինել, անհավատալի ու անհասկանալի է ամեն անգամ փաստեր տեսնելը։ Որտեղի՞ց է սնվում սրանց անկոտրում ստորությունը ու անկումը։
Որոշ ժամանակ առաջ վերլուծաբաններին հարց էի տալիս՝ որն է այն զրոյական քայլը, որ պիտի անել, որպեսզի հասնենք առաջարկվող առաջին քայլերին՝ ազատվել այս իշխանություններից, ամրացնել բանակ, սահման, տնտեսություն, գյուղատնտեսություն, կրթություն,...։
Ահա ձեզ արժեքային, գաղափարական հնարավորություն՝ արեք։
Ստորագրեք։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Օնտարիո նահանգի Հայկական Միացյալ Խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե»-ին
- Ինչու ԱԺ մեկ պատգամավոր հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ՝ շատ պարզ պատճառ ունի
- Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
- Զրոյական քայլի դիդակտիկան Տիգրան Աբրահամյանից
- Զրոյական քայլի դիդակտիկան Արմեն Պետրոսյանից
- Ծաղիկներ Ծիծեռնակաբերդում. «Սումգայիթում սովորական ցեղասպանություն էր»
- Շուտով կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան
- Այսօր կկայանա «Սումգայիթ, փետրվար, 1988. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմի առաջին ցուցադրությունը
- Ճշմարտության մասին պատմող ֆիլմեր. «Բաքու, հունվար` 1990. Սովորական Ցեղասպանություն» և «Սումգայիթ, փետրվար՝ 1988»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան