«PostDoc» ծրագիր 2023»․ մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023թ․ հուլիսի 12-ի N 1078-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են Գիտության կոմիտեից։
«Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե ներկայացված հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել 8 թեմա։
Գիտական թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թվականի օգոստոսի 1-ից:
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է արտերկրի գիտնականների՝ 2023թ․ երկրորդ «PostDoc» ծրագրի հայտերի ընդունումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին