Ստեփանակերտի խանութները
Արցախի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը լուսնկարներ է հրապարակել ու գրել.
«Այս պահի դրությամբ Ստեփանակերտի տարբեր հատվածներում գտնվող սննդի կետերում տիրող իրավիճակը»։
Հիշեցնենք, որ արդեն 210 օրից ավելի է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Այս ընթացքում շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (212 օրվա ընթացքում մոտ 84,800 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա: 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 403 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 45 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Գեղամյան. Եթե Թուրքիային և Ադրբեջանին հաջողվեց ՌԴ-ին 2025 թ. դուրս բերել Արցախից, ապա Արցախի վերջին էջը կփակվի
- Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները
- Խոչընդոտելով ԿԽՄԿ-ի իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ Ադրբեջանը նաև սրում է Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը. ԱՀ ԱԳՆ
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է
- Կյանքը պաշարված Արցախի Քոլատակ գյուղում
- ՀՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, նկատվում է մահացության տեմպերի աճ
- Արցախում մանկապարտեզները՝ ճգնաժամի շեմին
- Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է. Ավանեսյան
- Արցախում վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է
- Արցախում վեչ մի պեն չկա...
- Արցախում բնակչության բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Արցախում շաքարավազ ու ձեթ կտրամադրվի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին
- Արցախում մոտ 1520 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից