«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր Ալբանիան ներկայացնող «Էգնատիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Ըստ armsport.am-ի՝ խաղի 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեմաոն՝ անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակելով գլխի հարվածով։
90+7-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Դվամենան։
Ի դեպ, «Էգնատիայի» հայտացուցակում էր ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսգանդարլին, որը խաղադաշտ մտավ 59-րդ րոպեին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին՝ Ալբանիայում։
Հարակից հրապարակումներ`
- «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»
- Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» 0:1 հաշվով պարտվեց «Զրինսկուն»
- Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել
- Բրազիլացի ֆուտբոլիստը հեռացավ «Ուրարտու»-ից
- 10 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ» ֆուտբոլային ակումբից