Թուրքիայի Սիվաս քաղաքում տզերի խայթոցից երկու մարդ է մահացել
Թուրքիայի հյուսիսային Սիվաս նահանգի երկու բնակիչներ մահացել են տզերի խայթոցից՝ ենթադրաբար, Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդից են: Լուրը հայտնում է Anadolu գործակալությունը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Առաջին զոհը Կուրուջաբաթ գյուղի 76-ամյա բնակիչն էր, որին տիզ էր խայթել։ Տղամարդը վերակենդանացման բաժանմունք է ընդունվել տենդի կասկածանքով, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Նաև Մինարեկայա գյուղի 47-ամյա բնակիչն էր հոսպիտալացվել հիվանդանոց՝ տիզի խայթոցից հետո։ Տղամարդուն նույնպես չի հաջողվել փրկել.
Տիզերի խայթոցի առաջին զոհը մայիսի վերջին նույն Սիվաս նահանգի բնակիչն էր, նշում է գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին