Կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն էր տարածել. Ժաննա Անդրեասյան
«Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով այդպիսի սուտ տեղեկություն է տարածել: Ծառայողական մեքենան վարում է միայն վարորդը և ՝ ծառայողական նպատակեներով»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տարածված լուրին, թե իր ամուսինը վթարի է ենթարկվել նախարարի ծառայողական մեքենան վարելիս:
Նախարարը չանդրադարձավ վթարի մանրամասներին՝ ասելով էր իր ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, բավարար պարզաբանել է լուրը:
Անդրեասյանը կրկնեց, որ իր ծառայողական մեքենայի հետ որևէ դեպք տեղի չի ունեցել:
Անդրեասյանը պարզաբանեց նաև կառավարության որոշումը, որով մի բժշկական քոլեջը փակվեց՝ պատճառաբանելով քիչ ուսանողներ ունենալը և կողքին նույնատիպ մասնավոր քոլեջի առկայությունը:
«Քոլեջների պարագայում շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց և ունենք նման շուրջ 100 հաստատություններ, այնինչ կարող ենք նայել և տեսնել, թե որտեղ ունենք ավելի լավ տարբերակ հաստատությունների վերակազմակերպման համար»,-պատասխանեց նախարարը:
Նրա խոսքով՝ ընդունված որոշումը վերեբերում է հարևանությամբ գործող երկու բժշկական քոլեջի մասին, որից պետական քոլեջը լուծարում են՝ նրա ուսանողներին կից մասնավորում կրթություն ապահովելու երաշխիքով:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
- Փաշինյան. Եյլի համալսարանի 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ
- Ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար. Փաշինյան
- Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
- Հ1-ի Պետրոսի արձագանքը. Բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին