Կառավարությունը 10 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ, որը առաջին կիսամյակի պլանի նկատմամբ ավել է շուրջ 50 մլրդ դրամով»,կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով կառավարության հերթական որոշումը:
Նար խոսքով՝ գերակատարման արդյունքում 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը:
«Սրանից առաջ 10 որոշումով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, և որի հիմնական մասը՝ մոտ 6.5 մլրդ դրամը, հատկացվել է ԼՂ-ին»,-հայտնեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ կիսամյակի տվյալով 19 %-ով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ, որը 176 մլրդ դրամ է նշանակում:
Նրա խոսքով 2018 համեմատ հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 %:
Հայտնելով, որ պետական բյուջէ է մուտքագրվում նաև դատարանի որոշումներով ապօրինի եկամուտ համարվող գումարները՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն հարկատուներին, որոնք առանց իրավապահ մարմինների միջամտության կամավոր վճարում են հարկերը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Եյլի համալսարանի 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ
- Ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար. Փաշինյան
- Հուլիսի 15-ին նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ Խորհրդի և Ադրբեջանի նախագահների հետ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան