«Քանի որ արդեն ԿԳՄՍ նախարարն է կրկնում Փաշինյանի մտքերը զինանշանի մասին, ակնհայտ է դառնում՝ հայ-թուրքական բանակցություններից եկած օրակարգ է»
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը գրում է.
«Քանի որ արդեն ԿԳՄՍ նախարարն է կրկնում Նիկոլ Փաշինյանի մտքերը զինանշանի մասին, ակնհայտ է դառնում, որ դա հայ-թուրքական բանակցություններից եկած օրակարգ է: Կարճ ասած` մեզ պարտադրում են (առաջարկում են) մեր զինանշանից հեռացնել Արարատը:
Որպես պետական համակարգում աշխատած մարդ ասեմ, որ ոչ մի իշխանություն երբեք չի զբաղվի այնպիսի հարցով, որի արդյունքնում շատ «շուխուռ» է առաջանում, արդյունքը կասկածելի է ու այդ հարցով զբաղվելու անհրաժեշտություն էլ չկա:
Այ սա այն հարցն է, որով կարելի է ժողովրդի հետ կիսվել: Ոչ թե Արարատը սիրում ենք, Արագածը չենք սիրում, առյուծ չկա ու մենք խորտակված ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին