Մակրոնի նստավայր է ուղարկվել մարդու մատ. ԶԼՄ-ներ
Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունից մի քանի օր առաջ մարդու կտրած մատ, դրված նամակի մեջ, փոստով հասել է Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայր։ Այս մասին հայտնում է Valeurs Actuelles-ը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
Ծրարի մեջ հայտնաբերված մարդու կտրված մատը հանձնվել է ոստիկանությանը։ Իրավապահներին հաջողվել է պարզել, թե ում մատն է, սակայն նրա անունը չի հրապարակվում:
Վեստի.ռու-ն գրում է, որ Ելիսեյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին