Մելիքյան. Խոշտանգման արգելքը բացարձակ իրավունք է
«Խոշտանգումը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու, այն հանրային խնդիր է, վերաբերում է բոլորին»,-ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ելույթ ունենալով «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով հանրային կրթական մարաթոնում։
Նրա խոսքով, արդյոք մարդը կարող է վստահ լինել, որ տնից դուրս գալիս օրենք չխախտելու պարագայում չի հայտնվի ոստիկանական բաժանմունքում ու չի ենթարկվի խոշտանգման։
Մելիքյանն ընդգծեց՝ խոշտանգումն արգելված է բոլոր դեպքերում։
«Ինչո՞ւ ենք ասում՝ խոշտանգման արգելքը բացարձակ է։ Կյանքի իրավունքը, խոսքի, հավաքների ազատությունները, մյուս բոլոր իրավունքները բացարձակ չեն, նշանակում է, որ կան իրավիճակներ, երբ այդ իրավունքները կարող են սահմանափակվել։ Մինչդեռ խոշտանգման արգելքը բացարձակ իրավունք է, չկա մի իրավիճակ, երբ կարելի է մարդուն խոշտանգել։ Սա միջազգային գործիքակազմն էու Հայաստանի ստանձնած պարտավորությունը»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա