Գեղամյան. Եթե Թուրքիային և Ադրբեջանին հաջողվեց ՌԴ-ին 2025 թ. դուրս բերել Արցախից, ապա Արցախի վերջին էջը կփակվի
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ էության, բաց տեքստով ասել է այն, թե ինչ է թուրք-ադրբեջանական կողմը ակնկալում Ռուսաստանից Արցախում.
«Պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ռուսաստանը Ղարաբաղում մնալու է մինչև 2025 թվականը և 2025 թվականին լքելու է այն։ Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու պայմանավորվածությանը։ Այս հարցին ուշադրությամբ հետևում է նաև իմ եղբայր Իլհամ Ալիևը» (աղբյուրը՝ Հայկական ալիք)։
Ինչպես կռահում եք, եթե Թուրքիային և Ադրբեջանին այս կամ այն ճանապարհով հաջողվեց ՌԴ-ին 2025 թ.-ին դուրս բերել Արցախից, ապա Արցախի հայության և որպես այդպիսին Արցախի վերջին էջը կփակվի։ Դրանից հետո թուրք-ադրբեջանական ուժերը իրենց բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու են Սյունիքի և Վայոց Ձորի նվաճման ուղղությամբ, որի մասով արդեն 2,5 տարի է մեծամասշտաբ քայլեր են իրականացնում՝ նշված մարզերում ռազմավարական նշանակության տարածքային նվաճումներից մինչև քաղաքական համապատասխան հռետորաբանությամբ ներքին ու արտաքին լսարանների նախապատրաստում։
Հայաստանի համար 2025-ը շրջադարձային տարի է։ Կամ մինչ այդ կհաջողվի հեռացնել դե-ֆակտո թուրքամետ իշխանությանը և լիարժեք նոր արտաքին ու պաշտպանական համակարգ կառուցել (դա անելու ունակ մարդկային և այլ ռեսուրսներ դեռևս առկա են), կամ աղետը կխորանա՝ ամենաանդառնալի հետևանքներով։
2025-ին մնաց 2,5 տարի։ Իրականում սակայն՝ ավելի քիչ։
Հայաստանի բոլոր մտահոգ քաղաքացիները և հատկապես՝ պատասխանատվություն ստանձնող էլիտան դեռ երեկվանից պետք է զբաղվի այս բարդ աշխատանքով»։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկանյան. Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում ճաքերն օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
- Էրդողանը հերթական հակառուսական քայլն է արել․ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան