Մեզ համար անսպասելի էր. Մետաքսե Հակոբյանը՝ Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին ձերբակալելու մասին լուրը նրա կուսակից, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իմացել է հայաստանյան մամուլից։
«Որևէ ինֆորմացիա չունենք, փորձում ենք տեղեկություններ ճշտել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ր մարմնի կողմից է ձերբակալվել Բալասանյանը, ի՞նչ քրեական գործի շրջանակում։
Քաղաքական, զինվորական գործչի ձերբակալության մասին այս պահին որևէ լուր չունեցող Մ. Հակոբյանը որևէ գնահատական չի հնչեցնում.
«Այս ծանր իրավիճակում մենք ոչ թե շատ լուրջ, այլ արդեն անհաղթահարելի խնդիրներ ենք տիպված լուծել, ամեն ինչ քաոսի է վերածվել։ Այնպես որ գնահատական տալ հնարավոր չի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան