Փաշինյան. Եյլի համալսարանի 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ
«Եյլի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022 թվականի՝ աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանշային աղյուսակը»,-գործադիրի նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ադրբեջանի՝ Հայաստանի առաջ դրած կեղծ բնապահպանական օրակարգին::
Նրա խոսքով՝ վարկանշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատերգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկոհամակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավարի, տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում:
«Եվ, ահա, 2022-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ: Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում ՀՀ-ի առաջխաղացումներն ու ձեռքբերումներն արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում»,-հայտարարեց Փաշինայնը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան