«Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ». անհետ կորածի մայր
44-օրյա պատերազմում անհետ կորած Գոռ Մովսիսյանի ընտանիքն այսօր էլ շարունակում է փնտրել զինվորին։
«Հետք»-ը պատմում է՝ Գոռն ընտանիքի 3 զավակներից փոքրն է։ Նրա մեծ եղբայրը՝ Վազգենը, 2016 թվականին Թալիշի դիրքերում վիրավորվել և զորացրվել էր։ 2019թ․-ի հուլիսին Մովսիսյանների ընտանիքը Արցախ զինվորական ծառայության ճանապարհեց իրենց կրտսեր որդուն՝ Գոռին։ Նա ծառայության է անցել Ջրականի զորամասում։
Գոռին վերջին անգամ ծնողները տեսել են 2019-ի դեկտեմբերին, երբ նա արձակուրդ էր եկել։
«Անակնկալ էր արել, բոլորը գիտեին, որ գալու է, մենակ ինձ չէր ասել, ինքը սիրում էր անակնկալներ անել։ Արձակուրդից ճանապարհելիս գրկեցի տղայիս, սիրտս լցվեց։ Հետո, որ հիշում եմ էդ օրը, ասում եմ՝ եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ»,- հիշում է Գոռի մայրը՝ Նորա Ալեքսանյանը։
Գոռի հայրը՝ Նորիկը, եռակցող է, իրենց մարզում՝ Արմավիրում, նրան ճանաչում են որպես լավ արհեստավոր։ Նորայի ասելով՝ տղաներից ավելի շատ Գոռին է հետաքրքրել հոր արհեստը։
«Մեր երեք տղաներից ոչ մեկը չի շարունակել հոր գործը: Հայրը միշտ ասում էր՝ Գոռս բանակից գա, իրեն կսովորեցնեմ, կսկսի հետս աշխատել»,-ասում է Նորա Ալեքսանյանը։
2020թ․-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան Նորիկ Մովսիսյանը սովորականի պես աշխատանքի էր։
«Ապարատը միացրի, որ գործ անեմ, էդ տանտերը ասեց՝ պատերազմ ա սկսվել։ Միանգամից ձեռք ու ոտքս թուլացան։ Նստեցի մեքենան, վերադառնում էի տուն, Գոռս զանգեց, ասաց, որ դիրքեր է բարձրանում։ Ինքը 2 օր առաջ էր իջել դիրքերից։ Վերջում էլ ասեց՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Նորիկ Մովսիսյանը։
Պատերազմի առաջին օրերին Գոռն ամեն օր զանգել է, բայց ոչ իր որպիսության, ոչ էլ մարտական գործողությունների, իրավիճակի մասին ոչինչ չի ասել ծնողներին։ Հոկտեմբերի 3-ին Ջրականի դիրքերում Գոռը թևից վիրավորվել է։ Այդ մասին եղբորը ասել է հոկտեմբերի 7-ին, երբ արդեն Հադրութում էր։
«Վերջին անգամ իր հետ խոսեցի հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասեցի, որ մի օր էլ դիմանա, ձիգ պահի իրեն ու արդեն հրադադար ա»,- պատմում է հայրը՝ Նորիկ Մովսիսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին