Հոլիվուդյան դերասանները պատրաստ են գործադուլ անել
Դերասանները պատրաստվում են միանալ հոլիվուդյան սցենարիստներին, որոնք մայիսից գործադուլ են անում։ Նրանց արհմիությունը հայտարարել է կինոստուդիաների հետ բանակցությունների ձախողման մասին։
Եվրանյուզը գրում է, որ Ամերիկայի դերասանների գիլդիան միավորում է 160 հազար արտիստների, որոնցից ոչ բոլորն են աստղերի պես հոնորարներ ստանում։ Նրանք պահանջում են ավելի բարձր աշխատավարձեր և վճարումներ սթրիմինգային հարթակներից՝ իրենց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրության համար, ավելի լավ աշխատանքային պայմաններ և, վերջապես, երաշխիքներ, որ արհեստական ինտելեկտն իրենց չի զրկի աշխատանքից։
Դեռ մայիսին հոլիվուդյան սցենարիստները գործադուլ էին հայտարարել։ Այդ պատճառով բազմաթիվ հեռուստահաղորդումների ու սերիալների նկարահանումները խափանվել են, որոշ խոշոր բյուջետային ֆիլմերի վրա աշխատանքը դադարեցվել։ Դերասանների գործադուլը, բացի սրանից, կհանգեցնի հսկայական կորուստների և կարող է լուրջ հարված լինել Հոլիվուդի կինոինդուստրիայի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան