Դատարանն անվավեր է ճանաչել Աշտարակի համայնքի ղեկավարի՝ 8 պոլիկլինիկաների տնօրենների ազատման հրամանները
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.
«Փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով:
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը բազմաթիվ նամակներ ուղարկեց պատկան մարմիններին՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ՀՀ Ազգային Ժողով, սակայմ բոլորը ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն, որի արդյունքում Փարպի գյուղում անգամ տնօրեն նշանակվեց մանկապարտեզի մեթոդիստը: Դիմեցինք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am, որը ոչ իրավաչափ համարեց համայնքապետի որոշումը, սակայն Աշտարակի համայնքապետարանը դա էլ առհամարեց:
Եվ ահա դատարանի որոշմամբ Անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը: Հուսով եմ պատկան մարմինները կհարգեն գոնե դատարանի որոշումը, իսկ գերատեսչությունները մի պահ կամաչեն իրենց անտարբեր ու ոչ իրավաչափ վերաբերմունքի համար...
Հ. Գ. Աշխարհը կմեռնի անտարբերությունից»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն պոլիկլինիկաներին հրահանգել է ժամկետանց պատվաստանյութերով պատվաստումներ կատարել .Անուշ Պողոսյան
- Անուշ Պողոսյան. Դեղատների հարգելի տնօրեններ, ձեզ զրկելու են լիցենզիայից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին