Աշոտյանի փաստաբանը բացարկ է ներկայացրել դատավորին
Անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է.
«Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից:
Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:
Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը:
Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:
Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:
Արմեն Աշոտյանի ազատության գրավականը դա նրա և նրան աջակցող մարդկանց անզիջուն պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին և հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Աշոտյանի «տուլիկում» գերակշռում են գրքերը
- Աշոտյան. Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, յուրային ԶԼՄ-ներից
- «Հրապարակ». Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են
- Աշոտյանը ՔԿՀ-ից շնորհավորել է որդու ծնունդը. Սա էլ կհաղթահարենք
- Շուշան Պետրոսյան. Արմեն Աշոտյանի համար ստորագրավաքին միացել են Մարտակերտի` թշնամու հսկողության տակ գտնվող գյուղերից տարահանված բնակիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան