Բայրամովը առաջարկել է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանում գրասենյակի ղեկավար Դրագանա Կոզիչին։
«Ինտերֆաքս Ադրբեջանի»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցերը, իրավիճակը Լաչինի սահմանային անցակետում (ՍՍԿ), ինչպես նաև Ստեփանկերտում ԿԽՄԿ-ի գործունեությունը։
Բայրամովն ասել է, որ իբր հայկական ծագումով վարորդները փորձել են Կարմիր Խաչի մեքենաներով չհայտարարգրված ապրանքներ տանել Արցախ, ապա նշել, որ անհրաժեշտություն է առաջացել նման դեպքերը հետագայում թույլ չտալ։
Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ, «Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական նպատակներով սահմանային անցակետով հայ բնակիչների անցումը բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ շարունակելու հնարավորության մասին»։
Նա հիշեցրել է, որ հնարավորություն կա օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայ բնակիչներին կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը». Ստեփանակերտում հանրահավաք է
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- Բլոկադայում ծնվածներն ու չծնվածները
- Կյանքը պաշարված Արցախի Քոլատակ գյուղում
- Բաքուն դժգոհ է, որ Արցախի իշխանությունները չեն ընդունում իրենց օգնության առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան