Զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել
«Ծանուցմամբ ներկայացել ենք Երանի քննչական վարչություն: Գարիկ Գալեյանին մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դեմ տեղի ունեցաց դեպքի գործով»,-քննչական վարչության շենքի դիմացից ուղիղ կապով հայտնեցին Գարիկ և Արթուր Գալեյանները:
Արթուր Գալեյանն ասաց, որ այդ գործով գրեթե մեկ տարի ոչ մի քննչական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել:
«Դեպքից հետո մենք ինքներս էինք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ, հայտնել դեպքի մասին: Մենք՝ Արթուր Գալեյանս, Գարիկ Գալեյանը և Վահիդ Սահակայնն ունեինք մարմնական վնասվածքներ, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է առաջադրվում Գարիկ Գալեյանին, թե ինչո՞ւ է հիմա, այս պահին մեղադրանք ներկայացվում, այդ մասին ավելի համապարփակ տեղեկատվություն կներկայացնեմ մի քանի օրից»,-ասաց Արթուր Գալեյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աստղ Գալեյան. Մեր երեխաների արյունը չի վաճառվում
- Աստղ Գալեյան. Փետն եմ պաչել, դրոշն էմ պաչել, ես իմ երեխուն չեմ շոյել, չեմ ասել, հաջող, բալես
- Գարիկ Գալեյանի մեքենան տանում են տուգանային հրապարակ
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- «Ժողովուրդ». Ուժային կառույցներում անհանգիստ են՝ արդյոք Գալյանը կարող է անկաշկանդ գործել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան