Հայրենատե՞ր ես, թե գաղթական. այլևս սա է ընտրությունը․ Գևորգ Գևորգյան
Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է․
«Իմ Արցախ, իմ Հայաստան։
Հայրենակիցնե՛ր, Արցախի մեր եղբայրներն ու քույրերը կյանքի և լինելիության կռիվ են տալիս, ժամ առ ժամ, րոպե առ րոպե։ Այլևս սպառված են բոլոր վերլուծություններն ու ճառերը, բարոյախրատական եզրահանգումները։ Կյանքի ու լինելիության եզրագիծը կհատենք, եթե պատրաստ չլինենք միասնականության։ Արցախցին այսօր կռիվ է տալիս, որ դուք ասեք մեր Գանձասարն ու Սուրբ Էջմիածինը, մեր Ամարասն ու Խոր Վիրապը, մեր Ստեփանակերտը, Սյունիքն ու Արարատը, մեր Սևանն ու սիրտը Երևանը։
Նրանք միայն իրենց ու իրենց զավակների համար չեն պայքարում, այլև ձեր ու ձեր զավակների։
Հայաստանի իմ սիրելի ժողովուրդ, պատրաստվիր միասնականության, միաբանվածության գաղափարով ուժ դառնալուն, որից հետո հենց դու` միաբանված ժողովուրդ, փողոցներն ու հրապարակները կողողես քո ուժով, աշխարհին ցույց տալով հայ մարդու արժանապատիվ ու հայրենատեր կեցվածքը։
Հիշե՛ք 88-ի շարժումը։
Մեզ նորից 88 է պետք՝ ազնիվ, անկեղծ, բռունցքված, մեծ ու փոքր ուս ուսի տված․․․
Հայրենատեր ե՞ս, թե գաղթական. այլևս սա է ընտրությունը։
Իմ Արցախ, իմ Հայաստան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան