Վրաստանի ԱՆ-ն մեղադրում է Լեհաստանից ժամանած բժշկին Սաակաշվիլու անալիզի նմուշներն կոշիկի մեջ ապօրինի արտահանելու փորձի մեջ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակի ուսումնասիրությամբ զբաղվող լեհ բժիշկներից մեկը փորձել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից հանել Վրաստանի նախկին ղեկավարի անալիզի նմուշը՝ թաքցնելով այն իր կոշիկների մեջ: ՏԱՍՍ-ը գրում է, որ ակդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
«Լեհ բժիշկներից մեկի կողմից անհասկանալի դեպք է տեղի ունեցել, մասնավորապես, դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլուց վերցված նմուշը, լեհ բժիշկը թղթի մեջ փաթաթել և փորձել է գաղտնի հանել այն՝ թաքցնելով իր կոշիկների մեջ»,-ասել է Բրեգաձեն։
Ի ապացույց՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս միջադեպը։ Բրեգաձեն հրապարակայնորեն դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն և խնդրել Վրաստանի ԱԳՆ-ին հետաքրքրվել պաշտոնական Վարշավայի դիրքորոշմամբ այս միջադեպի վերաբերյալ։
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ բժիշկներ է ուղարկել Վրաստան՝ Սաակաշվիլուն հետազոտելու համար։ Բժիշկները չորեքշաբթի մինչև ուշ երեկո եղել են Վիվամեդ կլինիկայում և այն թողել առանց մեկնաբանության։
Հարակից հրապարակումներ`
- Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն
- Իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի հետ․Սաակաշվիլի
- Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլուն վերադարձնելու Ուկրաինայի պահանջը
- Սաակաշվիլին տեսակապով մասնակցել է դատավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան