«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելում ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով, սակայն այս օգնականը, ինչպես ասում են, «մենակ չէ»` խորհրդարանում իրեն տնավարի զգացողների շարքում։
Երեկ մեր լրագրողը նկատել է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելել ԱԺ՝ ամուսնու և մանկահասակ դստեր հետ: Նրանք ԱԺ բուֆետում ճաշելիս են եղել: Պարզել է նաև, որ Պալյանի ամուսինը պատգամավոր կնոջ օգնական-խորհրդականն է: Ի դեպ, այս ԱԺ-ում ևս` նախորդների նման, պատգամավորների օգնականների, վարորդների ու փորձագետների թվում քիչ չեն նրանց ամուսինները, զավակները, հարսներն ու փեսաները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները