Մեսրոպ Առաքելյան. Տիգրան Հակոբյան, խնդրում եմ պարզաբանել, ինչո՞ւ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Առաջին ալիք-ի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի։
Այն որ Ռուբեն Վարդանյանը և Մանե Թանդիլյանը լուսաբանման սև ցուցակում են, մեզ համար ակնհայտ է, որը չենք էլ քննարկում։
Իշխանական քաղաքական գործիչներ և գործիքներ կան, որ փաստացի բնակության տեղեկանք ուզես, Առաջին ալիքի հասցեն կնշեն։
Բայց սրա մասին չի ասելիքս։
Հանրային հեռուսատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։
Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է՝ վերնագիրը «Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին»:
Տիգրան Հակոբյան, խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան