Չինաստանում մանկապարտեզի ուսուցչուհուն մահապատժի են ենթարկել երեխաներին թունավորելու համար
Չինաստանի Հենան նահանգի Ցզյաոզուո քաղաքի միջին ժողովրդական դատարանը մահապատժի է ենթարկել մանկապարտեզի ուսուցչուհուն՝ իր սաներին թունավորելու համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ լուրը հայտնել է Pengpai-ն՝ վկայակոչելով դատարանի որոշումը:
Հաղորդվում է, որ կինը մահապատժի է ենթարկվել հուլիսի 13-ին:
Ամբաստանյալ Վան Յունն աշխատում էր Մենգմենի մանկապարտեզում, երբ կոնֆլիկտ ունեցավ միջին խմբի ուսուցիչներից մեկի հետ, ում ազգանունը Սուն էր։ Կինը որոշել է հաշիվները մաքրել գործընկերոջ հետ և 2019 թվականի մարտի 27-ի առավոտյան «Արև» խմբի երեխաների շիլան նատրիումի նիտրիտ է ավելացրել, ինչի հետևանքով 25 երեխա թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է:
Հետաքննությունը նաև պարզել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վան Յունը նատրիումի նիտրիտ է օգտագործում անձնական խնդիրները լուծելու համար։ 2017 թվականին կինը կենցաղային խնդիրների պատճառով կոնֆլիկտ է ունեցել ամուսնու հետ, որից վրեժ լուծելու համար Վան Յունը 2017 թվականի փետրվարին ինտերնետի միջոցով գնել է նատրիումի նիտրիտ և այն ավելացրել ամուսնու խմած բաժակի մեջ, ինչը հանգեցրել է նրա թունավորման, բայց լուրջ հետևանքներ չեն առաջացրել։
Դատարանը նշեց, որ կինը հիանալի գիտեր, որ նատրիումի նիտրիտը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, բայց նա երկու անգամ օգտագործել է այն անձնական հաշիվները մաքրելու համար: Բացի այդ, նշվում է զեկույցում, Վան Յունը լավ գիտեր, որ շատ երեխաներ ուտելու են իր թունավորած շիլան, սակայն դա նրան չի խանգարել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում երկու հոգու մահապատժի են ենթարկել Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար
- Շվեդիայի արտգործնախարարը դատապարտել է իր երկրի քաղաքացու մահապատիժը Իրանում
- Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց ահաբեկչի
- Գիտնականները հայտնաբերել են Չինաստանում COVID-ի բռնկման պատճառ դարձած շտամները
- Չինաստանում 30 տարուց ավելի նման բողոքի ցույցեր չեն եղել