ՊԵԿ նախկին նախագահ. «Հայաքվե»-ն բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.
«Էլեկտրոնային ստորագրությամբ «Հայաքվե»-ին միանալու հնարավորությունն առաջանալու պահից անմիջապես իրագործել եմ այն, քանի որ այս շարժումը, բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի:
Առաջնային մանդատով կամարտահայտության մի բացառիկ հնարավորություն կարող է ընձեռվել ժողովրդին (բացառիկ, քանի որ նախաձեռնողն առաջին անգամ իշխանությունը չէ), որն էլ իր կամարտահայտությամբ շատ հարցերի պատասխան կտա:
Իշխանական և մերձիշխանական ուժերի ակնհայտ անհանգստության ու ապօրինի հակազդեցության փաստերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ օր-օրի աճող լայն հասարակական աշխուժության մեծացումն ու հանրային զարթոնքը կարող է վերածվել համազգային շարժման:
Կատարե՛ք ձեր քայլը, հարգելի հայրենակիցներ, անտարբերությունը տանում է դեպի չգոյություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
- Ահազանգ. Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա