Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ չզբաղեցնել պետությունների ներսում շենքային տարածքները զուտ իրենց գոյությամբ․ Սոֆյա Հովսեփյան
«Կառավարության շենքի մոտ որևէ գործողություն իրականացնելն այլևս անիմաստ եմ համարում։ Փաստացի մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն մատնված է անտերության և չունի իշխանություն։ Ուստի գնալ դատարկ շենքի մոտ , զուտ ներում քայլող երկու ոտքերի համար ինչ-որ բան անել, նպատահարմար չեմ գտնում»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախի Մարտակերտի շրջանում խեղդված երեխաների, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա պարզաբանեց, թե ինչու են ընտրել ՄԱԿ գրասենյակի շենքը․ «Շուրջ 190 երկիր ներկայացնում է ՄԱԿ-ի գրասենյակը և նրանց քաղաքականությունն է մարդասիրությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, որոնց մասին անընդհատ խոսվում է։ Սակայն փաստ է՝ այդ կոնվենցիաները որևէ կերպ չեն առնչվում Հայոց աշխարհին ու հայ մարդուն։ Եթե այս մանուկները մահանային Աֆրիկայում կամ մեկ այլ տեղ,ապա ամբողջ աշխարհը կխոսեր այդ մասին, սակայն այս երեխաները ադրբեջանցիների սանձազերծումների պատճառով մահացան սովից և որևէ մեկի ուշադրությանը չարժանացան»։
Հովսեփյանի պնդմամբ՝ երեխաները մահացել են նաև իրենց իրավունքների ոտանահարման պատճառով։
«Վերջապես արցախցի յուրաքանչյուր երեխա իրավունք պետք է ունենա ազատ ապրելու։ Փաստացի այսօր Արցախի 30 000 երեխա դատապարտված է նույն ճակատագրի։ Մենք կոչ ենք անում, որ բոլոր կազմակերպությունները, որոնք դե յուրե գոյություն ունեն, չզբաղեցնել պետությունների ներսում շենքային տարածքները զուտ իրենց գոյությամբ, այլ՝ գործունեությամբ։ Մեր պետության ներսում մենք տեսնում ենք, որ իրենք գոյություն չունեն, այդ թվում՝ հումանիտար օգնության տեսանկյունից»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները