Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում մարդիկ պատային վիճակում են:
Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքրում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:
Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:
Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Պետնախարար. Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ
- Կոչ ենք անում իրավապահ մարմիններին այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Ծննդօգնությունը Արցախում՝ բլոկադայի պայմաններում
- Բագրատ Սրբազան. Չեմ ներելու հանուն Քեզ, Արցախ
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է