Փաստաբան. Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրում է.
«Հանրությանը իրազեկում եմ,որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ»։
Նա նաև հայտնում է, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Հարակից հրապարակումներ`
- Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am
- Մեզ համար անսպասելի էր. Մետաքսե Հակոբյանը՝ Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին
- Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան