Վարդավառին ընդառաջ օնլայն խանութում ռետինե խողովակների պահանջարկն աճել է
Հուլիսի 16-ին Հայաստանում կնշվի Վարդավառի տոնը։ Դատելով օնլայն խանունթներից արված գնումներից՝ հայաստանցիները պատրաստվում են տոնը նշել ուրախ, աղմկոտ, խաղերով ու պարերով։
Panorama.am-ին ընկերության տրամադրած տվյալների համաձայն, հայաստանցիները հուլիսի սկզբից Wildberries-ից առավել հաճախ պատվիրել են դույլեր, ջրային ատրճանակներ, ռետինե խողովակներ։ Զգալիորեն աճել է ռետինե խողովակների պահանջարկը՝ 18 անգամ։
Ամռանը շատերը նախընտրում են հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում, դրանով պայմանավորված հայաստանցիներն առավել շատ պատվիրում են պիկնիկի պարագաներ, օրինակ խորոված պատրաստելու սարքերի պահանջարկն աճել է 6 անգամ։
Հայաստանցիներն այս ընթացքում պատվիրել են մեծ քանակությամբ ճոճեր, 25 անգամ է աճել պահանջարկը, սառույցի համար նախատեսված դույլեր՝ 18 անգամ աճ, գարեջրի համար նախատեսված մեծ գավաթներ՝ 8 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին