Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։ Վ.Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։
Հիշեցնենք, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է նախօրեին ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է
- Արցախի դատախազությունը մանրամասներ է հայտնում Բալասանյանի որդու գործից
- Փաստաբան. Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ
- Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am
- Մեզ համար անսպասելի էր. Մետաքսե Հակոբյանը՝ Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին
- Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան