Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները. Արցախի պետնախարար
«Այսօր արցախցին ոտքի է կանգնել, որ հայտարարի՝ բավ է։ Ադրբեջանը և աշխարհը ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրանակիցների, մեր երեխաների կյանքը։ Մենք սա թույլատել չենք կարող »,-ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Նա հայտարարեց, որ 2022-ի դեկտեմբերից արցախցիները՝ տարեցները, երեխաներն անցնում են, ծանրագույն կենսական դժվարությունների միջով, իսկ այս տարվա հունիսի 15-ից ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջև։
«Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Այդ ընթացքւոմ մեր համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որ այդ ծանր հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, Ռուսաստանի Դաշնությունը , Հայաստանի Հանրապետությունը վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար։ Բայց պարզվեց՝ բոլորը դիտորդի կարգավիճակով հետևում են այդ ամենին«մ-ասաց պետնախարարը՝ ընդգծելով, այսօր իրավիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր հաջորդ օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար։
Նրա խոսքոբ, այսօր կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, շատ համայնքներ հաջորդավար զրկվում են խմելու ջրից, Ստեփանակերտից հեռու համայնքների բնակիչները դարձել են գերիներ, շատերի հետ շրջկենտրոնների, մայրաքաղաքի միակ կապը հեռախոսն է։
«Շուշիի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով։ Մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում մարդկանց տրվում է չնչին սնունդ, օրեր անց չեն աշխատելու շտապ օգնության մեքենաները»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին