Չեռնոգորիայում ձերբակալել են Ժորիկ Թբիլիսկիին
Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) իրավապահները ձերբակալել են քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանին, որն առավել հայտնի է Ժորիկ Թբիլիսկի անունով։ Այդ մասին գրում է Baza թելագրամ ալիքը։
Ըստ տեղեկությունների, Մանուկյանին ձերբակալել են Տիվատի օդանավայանում։
Այս տարվա հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու հոդվածով, որից հետո Մանուկյանի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել։ Ըստ քննության՝ Մանուկյանին «թագադրել» է ազդեցիկ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը՝ «Դեդ Հասանը»։ Դրանից հետո Մանուկյանը շուրջ 30 տարի հանցավոր գործունեությամբ է զբաղվել Կրասնոդարի երկրամասում։
Նշենք, որ նա քրեական աշխարհում հայտնի է նաև որպես Չիլկա։ Ծնվել է 1964-ի մարտի 7-ին՝ Թբիլիսիում:
1993 թվականին՝ Կրասնոդարում, 29 տարեկանում Դեդ Հասանի, Վոլչոկի և այլ քրեական հեղինակությունների միջնորդությամբ կարգվել է «օրենքով գող», ինչից հետո տեղափոխվել է Կրասնոդար, որպեսզի Ռուսաստանի այդ տարածաշրջանում, որպես Դեդ Հասանի կողմից «թագադրված» գող, ուժեղացնի և ամրապնդի նրա դիրքերը: